ՀՀ-ն միշտ եղել է եվրոպական քաղաքակրթության մաս՝ կիսելով ընդհանուր պատմական ժառանգությունը և արժեքային հիմքերը

Մայիսի 9-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել Եվրոպայի օրվան նվիրված հանդիսավոր համերգային միջոցառում, որին մասնակցել և բացման խոսքով են հանդես եկել ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը և Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը:

17468142589439.jpeg (1.98 MB)

Իր ելույթում Դավիթ Կարապետյանն ընդգծել է. «Եվրոպայի օրը խորհրդանշում է խաղաղությունը, միասնությունը և արժեքների հանդեպ նվիրվածությունը։ Հայաստանը մշտապես եղել է եվրոպական քաղաքակրթության մաս՝ կիսելով ընդհանուր պատմական ժառանգությունն ու արժեքային հիմքերը։ Այս տարիներին մենք ականատես ենք եղել Հայաստան-ԵՄ հարաբերությունների աստիճանական խորացմանը՝ հատկապես մշակույթի, կրթության և մարդկային շփումների ոլորտներում»։

17468142631738.jpeg (2.21 MB)

Գլխավոր քարտուղար Կարապետյանը հատուկ շեշտել է միջմշակութային երկխոսության դերը ժողովուրդների միջև կամուրջներ կառուցելու և համընդհանուր արժեքների ամրապնդման գործում՝ արժևորելով Եվրոպական միության և Հայաստանի միջև ձևավորված մշակութային կապերն ու փոխվստահությունը։

Միջոցառմանը ելույթ է ունեցել Հայաստանի վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը դաշնամուրային մենահամերգով:

17468142653943.jpeg (1.75 MB)

You may also like...