Վարչապետը Տիրանայում զրույցներ է ունեցել Մակրոնի, Մերցի, Սթարմերի, Տուսկի, Շտոկերի և այլ գործընկերների հետ (լուսանկարներ)

Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրույցներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ:

622.jpg (982 KB)

Վարչապետ Փաշինյանը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ զրույցում նախ շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ:

629.jpg (979 KB)

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Գերմանիա փոխգործակցության զարգացմանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը վերաբերող հարցեր:

623.jpg (1.09 MB)

Նիկոլ Փաշինյանը Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ քննարկել է տարածաշրջանային գործընթացներին, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին վերաբերող հարցեր:

624.jpg (885 KB)

Ավստրիայի Դաշնային կանցլեր Քրիստիան Շտոկերի հետ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստան-Ավստրիա հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող թեմաներ:

625.jpg (885 KB)

Նիկոլ Փաշինյանը և Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենն անդրադարձել են Հայաստան-ԵՄ փոխգործակցության հետագա զարգացմանն առնչվող թեմաների:

626.jpg (1.17 MB)

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիլիօղլուի հետ մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ:

627.jpg (1.05 MB)

Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույցներ է ունեցել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանի, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի, Շվեյցարիայի նախագահ Կարին Կելլեր-Սութերի, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի, Մոնակոյի արքայազն Ալբեր Երկրորդի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի, Անդորրայի վարչապետ Չավիեր Էսպոտ Սամորայի և այլ գործընկերների հետ:

628.jpg (932 KB)630.jpg (946 KB)631.jpg (939 KB)632.jpg (957 KB)633.jpg (942 KB)

You may also like...