Ֆրանսիան շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների, նաև Հայաստանի կողքին, Գորիսում հյուպատոսություն ենք բացելու. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Ֆրանսիան շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների, նաև Հայաստանի կողքին, Գորիսում հյուպատոսություն ենք բացելու, Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն։
«Հարկ եմ համարում նաև ընդգծել մեր համագործակցությունը պաշտպանական ոլորտում՝ թե՛ մասնագետների վերապատրաստումների, թե՛ սպառազինությունների տրամադրման հարցում։
Այս ամենի նպատակն է Հայաստանին հնարավորություն տալ ապահովելու երկրի պաշտպանությունն ու սուվերենությունը»,–նշեց նա:
«Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները երբևէ այսքան ինտենսիվ և վստահելի չեն եղել»,- ասաց նա:
