Նկատելի են ստանձնած պարտականությունների կատարմանն ուղղված Հայաստանի Հանրապետության ջանքերը. ՄՔԴ ռեգիստրար

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի շրջանակներում Հայաստան ժամանած Միջազգային քրեական դատարանի ռեգիստրար (գլխավոր քարտուղար) Օսվալդո Զավալա Գիլերի գլխավորած պատվիրակությանը:

news_4920_4835174528.jpg (102 KB)

Ինչպես հայտնում են Petutyun.com-ին ՀՀ Գլխավոր դատախազությունից, հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովը:

news_4920_4835174530.jpg (70 KB)

Աննա Վարդապետյանը ողջունել է Միջազգային քրեական դատարանի ռեգիստրարին Գլխավոր դատախազությունում և անդրադարձել Հռոմի կանոնադրության (ստատուտ) վավերացումից հետո դատախազների կարողությունների զարգացմանը, այդ թվում՝ միջազգային քրեական իրավունքի և միջազգային արդարադատության ոլորտում գիտելիքների ընդլայնմանը:

news_4920_4835174531.jpg (80 KB)

Միջազգային քրեական դատարանի ռեգիստրար Օսվալդո Զավալա Գիլերը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին՝ ընդունելության համար և ընդգծել, որ նկատելի են Հայաստանի Հանրապետության ջանքերը, որոնք ուղղված են ստանձնած պարտականությունների կատարմանը:

news_4920_4835174529.jpg (122 KB)

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՄՔԴ-ի կողմից ՀՀ գլխավոր դատախազության կարիքներին համահունչ աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները:

Անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

You may also like...