Պտտահողմն ու կարկուտը Արթիկում ավերածությունների պատճառ են դարձել (լուսանկարներ, տեսանյութեր)

Մայիսի 28-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Արթիկ համայնքում եղել է ուժեղ պտտահողմ, և տեղացել է խոշոր չափերի կարկուտ։

Այս մասին հայտնում են համայնքապետարանից:

500790216_732465172778132_7908091509981468892_n.jpg (129 KB)500418785_732465822778067_307016387121220466_n.jpg (165 KB)

Ուժեղ պտտահողմն Արթիկ քաղաքի Բաբաջանյան փողոցում վնասել է տանիքներ, արմատախիլ է արել ծառեր։

Կարկուտի պատճառով Արթիկ համայնքի Արևշատ, Սարալանջ, Նահապետավան, Հառիճ, Փոքր Մանթաշ, Մեծ Մանթաշ գյուղերում և մասամբ նաև Գեղանիստում վնասվել են մրգատու այգիներ, հացահատիկային կուլտուրաների ցանքատարածություններ։

500621625_732465059444810_8071794288875582453_n.jpg (178 KB)500671109_732465092778140_7945578087855581942_n.jpg (106 KB)

Արթիկ համայնքի ղեկավարի հանձնարարությամբ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյանի գլխավորած աշխատանքային խումբը ներկա պահին տեղում ուսումնասիրում է պտտահողմի և կարկուտի պատճառած նախնական վնասները։

502517562_732465136111469_8053657127181138088_n.jpg (156 KB)500809964_732465726111410_6432523931895443840_n.jpg (126 KB)500905287_732465012778148_5625045635316339104_n.jpg (83 KB)

Համայնքի ղեկավարի կարգադրությամբ ստեղծվելու է հանձնաժողով՝ վնասի չափերն ուսումնասիրելու նպատակով։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Արթիկի տարածաշրջանում տորնադո է տեղի ունեցել, որը Հայաստանի համար արտառոց մթնոլորտային երևույթ է համարվում։

Տորնադոն Նահապետավան գյուղում ուղեկցվել է կարկուտով։

You may also like...