Երևանը պատրաստ է Մինսկի խմբի լուծարման դիմումը ստորագրել «Խաղաղության պայմանագրի» ստորագրման օրը. Գրիգորյան (տեսանյութ)
«Մենք դիվանագիտական խողովակով խորհրդակցություն ենք իրականացնում Ադրբեջանի հետ «Խաղաղության պայմանագիրը» ստորագրելու համար»:
Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ շարունակելով. «Խաղաղության պայմանագրի տեքստն այլևս վերջնականացված է, միակ անհրաժեշտությունը ստորագրելն է»։
Գրիգորյանի խոսքով՝ հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել «Խաղաղության պայմանագրի» ստորագրման նույն օրը ստորագրել նաև Մինսկի խմբի լուծարման դիմումը։
