Ընթանում է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի համատեղ արտագնա աշխատաժողովը
Ընթանում է ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) համատեղ կազմակերպած արտագնա աշխատաժողովը:


Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանը:

Աշխատաժողովը նվիրված է պատգամավորական բարեվարքության և վարքագծի կանոնագրքի մշակման գործընթացին։

