ՆԱՏՕ-ն չի քննարկում դաշինքը չընդլայնելու վերաբերյալ Ռուսաստանի պահանջը

ՆԱՏՕ-ն չի քննարկվում Ռուսաստանի պահանջը, որով Մոսկվան Դաշինքից գրավոր երաշխիքներ է պահանջել դեպի արևելք չընդլայնվելու հարցով։

Այս մասին հայտնել են դաշինքի աշխատակիցները:

Աղբյուրների փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումից հրաժարվելու հնարավորությունը պաշտոնապես օրակարգում չի եղել ո՛չ վերջին, ո՛չ էլ ավելի վաղ տեղի ունեցած հանդիպումների ժամանակ։

ՆԱՏՕ-ի չընդլայնման մասին պահանջը Ռուսաստանը պարբերաբար ներկայացրել է՝ հատկապես Ուկրաինայի հետ հարաբերությունների սրացման և եվրատլանտյան ինտեգրման գործընթացների ֆոնին

։ Դաշինքը շարունակում է հավատարիմ մնալ իր բաց դռների քաղաքականությանը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում իր արտաքին քաղաքական ուղին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Պուտինը ցանկանում է արևմտյան երկրներից ստանալ «գրավոր» պարտավորություն՝ չընդլայնել ՆԱՏՕ-ն դեպի արևելք և այդպիսով «պաշտոնապես բացառել» Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային դաշինքի անդամակցությունից:

You may also like...