Կոնսենսուս ունենք՝ սրբապիղծ «սրբազանների» հարցը պետք է լուծել. վարչապետն անդրադարձել է աղմուկ հանած գրառմանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով օրեր առաջ արած մեկ այլ գրառման, որը մեծ քննարկումների տեղիք էր դարձել և աղմուկի կենտրոնում հայտնվել:
Հիմա որքան հասկանում եմ, մայիսի 29–ի իմ մի գրառման արձագանքը հետեւյալն է․«Իսկ ինչու՞ դոմփել»։ Մնացած մասով փաստորեն կոնսենսուս ունենք, որ սրբապիղծ «սրբազանների» հարցը պետք է լուծել։
Իսկ առաջարկությունները, դիտողությունները, քննադատությունները «սրբազանների» մասին հետագա գրառումներում նկատի կունենամ»,- գրել է վարչապետը:
Հիշեցնենք՝ մայիսի 30-ին, անդրադառնալով եկեղեցականների կողմից իր հասցեին հնչող քննադատություններին, վարչապետը մի շարք գրառումներ էր կատարել, որոնցից մեկում գրել էր.
«Սրբազա՛ն, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»:
