2016 թվականին հնարավո՞ր էր մատչելի գնով գնել ինքնաթիռի տոմս և ճամփորդել․ Փաշինյան

Երջանիկ լինելու համար մարդը պետք է լինի առողջ:

Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ՝ 2024 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց՝ առողջապահական համակարգում լիզինգի ծրագիր են իրականացնում, որով թե՛ մասնավոր, թե՛ առողջապահական կազմակերպությունները սարքեր-սարքավորումներ են ձեռք բերում․

«Ակնհայտ է, թե ինչի մասին է խոսքը: Եվ մեր տրամաբանությամբ՝ ինչ որ մենք ուզում ենք անել, նաև դրա արտահայտությունն է՝ առողջապահական համակարգի արտահայտությունը:

Դրա շահառուն մարդն է, և, իհարկե, առողջապահական ապահովագրության համակարգը, մեր պատկերացմամբ, այն է, ինչը ևս մի մակարդակով կմոտեցնի մեր քաղաքացիներին երջանկության:

Ինչ է նշանակում ստեղծագործ լինել: Ստեղծագործ լինել նշանակում է՝ ունենալ պատշաճ կրթություն: Առանց կրթության շատ դժվար է լինել ստեղծագործ: Ինչ է նշանակում սոցիալական միջավայր ունենալ: Նշանակում է, օրինակ, բնակավայրերում ունենալ զբոսայգիներ»:

Շարունակելով երջանկության թեման՝ վարչապետը նշեց՝ մարդը երջանիկ լինելու համար պետք է ճամփորդի, իսկ դրա համար անհրաժեշտ է ունենալ տրանսպորտային համակարգ, զարգացած ճանապարհային ենթակառուցվածքներ, զարգացած օդային տրանսպորտ:

Փաշինյանի խոսքով՝ հիմա հնարավոր է մատչելի գնով գնել ինքնաթիռի տոմս և ճամփորդել:

«2016 թվականին հնարավո՞ր էր նման բան»,- հարց ուղղեց վարչապետը:

You may also like...