Ռիսկի մակարդակը բարձրանում է. Քելլոգը՝ ռուսական ռազմական օդակայանների վրա Ուկրաինայի հարձակման հետևանքի մասին
Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը հունիսի 3-ին Fox News-ի հետ հարցազրույցում ասել է, որ հունիսի 1-ին Ուկրաինայի հարձակումը ռուսական ռազմական օդանավակայանների վրա բարձրացրել է Ռուսաստանի հետ հակամարտության սրման վտանգը, ինչից ԱՄՆ-ը կցանկանար խուսափել։
Նա նշել է, որ խոսքը ռուսական միջուկային եռյակի մի մասն է, և այժմ հայտնի չէ, թե ինչպես կպատասխանի Ռուսաստանը:
Հունիսի 1-ին Ուկրաինայի անվտանգության ծառայությունները իրականացրել են «Սարդոստայն» գործողությունը, որի ընթացքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել ռուսական հեռահար և ռազմավարական ավիացիոն օդանավակայաններին Ռուսաստանի մարզերում:
Արդյունքում ոչնչացվել կամ վնասվել է ավելի քան 11 ինքնաթիռ։ Կիևը նաև հայտնել է, որ «Սարդոստայն» գործողության ընթացքում վնասվել է ՌԴ թևավոր հրթիռային կրիչների մեկ երրորդը 7 մլրդ դոլար ընդհանուր արժեքով: Գործողության ընթացքում խոցվել է ռուսական թևավոր հրթիռները տեղափոխող ավիացիոն միջոցների մոտ 34%-ը։
