Գտե՛ք տղամարդկություն ձեր մեջ, պարոնայք Սերժ Սարգսյան և Ռոբերտ Քոչարյան, անձամբ եկեք Ազգային ժողով. Ալեքսանյան

Հանրային ՀԸ եթերում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձավ «Պատիվ ունեմ»-ի կողմից որպես վարչապետի թեկնածու Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի առաջադրման որոշմանը:

Ալեքսանյանն ասաց՝ անսպասելի էր:

«Ինձ թվում էր, ամեն դեպքում Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանն իրանց մեջ այդքան տղամարդկություն, համարձակություն կգտնեն անձամբ գալ ու կանգնել Ազգային ժողովի առաջ, բայց չգտան ակնհայտորեն:

Խիզախություն եմ հորդորում Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին տարատեսակ Մասիսի քաղաքապետերի թիկունքում չթաքնվելու և սեփական անձով Ազգային ժողով գալու հետ կապված:

Հուսով եմ իրանք իրանց մեջ այդ խիզախությունն ու տղամարդկությունը կգտնեն, որքան էլ որ դա դժվար կլինի նրանց համար:

Հիմա Սեր Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի վախերի արտացոլումները տարբեր դրսևորումներ են ունենում առհասարակ, չառանձնացնենք սիամական երկվորյակներին իրարից: Երկուսով վախենում ու սարսափում են գան Ազգային ժողով հիմա ամեն մեկը մի 20 հատ սենց ինչ-որ պոտենցիալ թեկնածու կարող է առաջ բրթի, ասի ալ ինքն, այ ինքն ա:

Գտեք էդ տղամարդկությունը ձեր մեջ պարոնայք Սերժ Սարգսյան և Ռոբերտ Քոչարյան և եկեք Ազգային ժողով»,- ասաց Ալեքսանյանը:

You may also like...