Ճամբարակում պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած. ԱՆ

Ճամբարակում առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ընդհանուր առմամբ, հոսպիտալացվել է 11 տուժած:
Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Այժմ կազմակերպվում է նրանցից 3-ի տեղափոխումը Երևանի բուժհաստատություններ:
Տուժածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության և բավարար, բոլորը ստանում են համապատասխան բուժօգնություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ  Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Ըստ նախնական տվյալների՝ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ:

Պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի:

You may also like...