110 հաստատված զոհ կա, մյուսներին որոնում են. նոր մանրամասներ Հնդկաստանում կործանված ինքնաթիռից

Հնդկաստանի Գուջարաթ նահանգում, ինչպես հայտնել ենք, մարդատար ինքնաթիռ է կործանվել, որում եղել է 242 մարդ՝ 230 ուղևոր և անձնակազմի 12 անդամ։

Times Now-ի տվյալներով՝ զոհվել է առնվազն 110 մարդ։

Կործանված ինքնաթիռը քը Air India-ի Boeing 787 Dreamliner-ն է, որն իրականացնում էր AI171 չվերթը Ահմեդաբադից Լոնդոն:

Ինքնաթիռը չի կարողացել  բարձրություն հավաքել և վայրէջքից մի քանի վայրկյան անց կործանվել է:

Boeing-ը բախվել է բժիշկների հանրակացարանի տանիքին Սարդար Վալլաբհբհայ Պատել օդանավակայանի մերձակայքում գտնվող Մեգանի Նագար շրջանում, բեկորները հարվածել են բնակելի շենքերին:

Ինքնաթիռում եղել է Հնդկաստանի՝ 169, Մեծ Բրիտանիայի՝ 53, Կանադայի՝ 1 և Պորտուգալիայի 7 քաղաքացի:

Ըստ RT-ի, Գուջարաթի նախկին գլխավոր նախարար Վիջայ Ռուպանին կարող էր լինել ինքնաթիռում:

Առայժմ հայտնի է 110 մարդու զոհվելու մասին:

Օդաչուներին հաջողվել է կործանումից առաջ աղետի ազդանշան ուղարկել օդային երթևեկության կառավարման ծառայությանը.ինքնաթիռը հասել է 190 մետր առավելագույն բարձրության, այնուհետև այն սկսել է իջնել րոպեում 144 մետր ուղղահայաց արագությամբ:

Փորձագետները կարծում են, որ վթարը կարող էր տեղի ունենալ թռչունների հետ բախման պատճառով, սակայն ստույգ պատճառը կպարզի հետաքննությունը, հաղորդում է NDTV-ն:

Վթարի վայր է ժամանել շտապօգնության մոտ 20 մեքենա. իշխանությունները փակել են վթարի վայրի շրջակայքի ճանապարհները, և սկսվել են փրկարարական աշխատանքները:

Ահմեդաբադի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները:

You may also like...