Բայրամովը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում իրավիճակի սրման կապակցությամբ

Հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները: Ջեյհուն Բայրամովն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:

Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ Բայրամովը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում իրավիճակի սրման կապակցությամբ։

Ընդգծվել է, որ միջուկային օբյեկտների շուրջ ստեղծված իրավիճակը մտահոգիչ է։

«Նշվել է, որ կարևոր է առկա խնդիրները լուծել միայն միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան, երկխոսության և դիվանագիտության միջոցով:

Ընդ որում՝ ընդգծվել է, որ ցանկացած երկրի կողմից Ադրբեջանի տարածքի օգտագործումը երրորդ երկրի, այդ թվում՝ հարևան և բարեկամ Իրանի դեմ, անհնար է»,- նշված է հաղորդագրության մեջ:

You may also like...