Պատրաստ ենք համաձայնագրի, որը կկանխի միջուկային զենքի ստեղծումը. Արաղչի
Իրանը պատրաստ է կնքել համաձայնագիր, որը կկանխի միջուկային զենքի ձեռքբերումը, բայց չի ընդունի համաձայնագիր, որը կսահմանափակի իսլամական հանրապետության խաղաղ միջուկային էներգիա զարգացնելու օրինական իրավունքները։
Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին օտարերկրյա դեսպանների հետ հանդիպմանը։
«Մենք պատրաստ ենք ցանկացած համաձայնագրի, որը ենթադրում է Իրանին միջուկային զենքի ձեռքբերման կանխարգելում։
Սակայն, եթե համաձայնագրի նպատակն է զրկել Իրանին իր օրինական միջուկային իրավունքներից (խաղաղ միջուկային էներգիա զարգացնելու), ապա մենք պատրաստ չենք նման համաձայնագրի», — նշել է նախարարը։
