Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կմեկնի Թուրքիա
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կայցելի Թուրքիա։
Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կմասնակցի հունիսի 21-22 Ստամբուլում կայանալիք «Իսլամական համագործակցություն» կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին:
Նիստին մասնակցելու է 40 երկրի արտգործնախարար: Սպասվում է, որ Թուրքիայի նախագահը հանդես կգա ելույթով:
