Խաղաղության ժամը եկել է․ Թրամփը հայտնել է, թե Իսրայելն ու Իրանը դիմել են իրեն հրադադարի համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցկայքի էջում հետևյալ գրառումն է արել․ «Շնորհավորում եմ աշխարհ, խաղաղության ժամը եկել է»:
Իր միտքը, սակայն, Թրամփը չի հստակեցրել։
Որոշ լրատվականների և փորձագետների լարծիքով՝ Թրամփն ակնարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտության դադարեցման պայմանավորվածության մասին:
Այս գրառումից կարճ ժամանակ անց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելն ու Իրանը «գրեթե միաժամանակ» դիմել են իրեն՝ խաղաղության ցանկությամբ։
«Իսրայելն ու Իրանը գրեթե միաժամանակ եկան ինձ մոտ և ասացին՝ «Խաղաղություն»: Ես գիտեի, որ ժամանակն է»,- գրել է նա իր Truth Social սոցիալական ցանցում և հավելել, որ երկու երկրներն էլ ունեն «սիրո, խաղաղության և բարգավաճման» ապագա։
«Նրանք այնքան շատ բան կարող են ձեռք բերել, միևնույն ամանակ՝ այնքան շատ կորցնել, եթե շեղվեն արդար և ճշմարիտ ճանապարհից», — հավելել է ԱՄՆ նախագահը:
