«Շիրակը» նոր գլխավոր մարզիչ ունի

Գյումրու «Շիրակը» նոր գլխավոր մարզիչ ունի։ Ակումբը պաշտոնապես հայտարարեց, որ թիմը կղեկավարի Արսեն Հովհաննիսյանը։

Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Մարզչական շտաբում ընդգրկված են Անդրանիկ Բարիկյանը, Վարդան Պավլեյանը և դարպասապահների մարզիչ Էդգար Մովսիսյանը։

Հիշեցնենք, որ Հովհաննիսյանի գլխավորությամբ «Շիրակը» դարձել է Հայաստանի Սուպերգավաթակիր։

Մինչ նոր նշանակումը նա զբաղեցնում էր ակումբի ակադեմիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը։

You may also like...