Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը կարելի է համարել անցյալ. Պուտին

Իսրայելա-իրանական հակամարտությունն անցյալում է, ուստի ԵԱՏՄ-ն կարող է զարգացնել հարաբերություններ Մերձավոր Արևելքի բոլոր երկրների հետ։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական ֆորումի ժամանակ։

«Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիրը ուժի մեջ մտավ մայիսին։ Հուսանք՝ տարածաշրջանում իրավիճակը կկայունանա։ Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, փառք Աստծո, կարելի է համարել անցյալում»,- ասել է նա:

Պուտինը շեշտել է, որ նման դինամիկան ԵԱՏՄ-ին հնարավորություն է տալիս կառուցողական հարաբերություններ հաստատել տարածաշրջանի բոլոր երկրների հետ։

Նա հիշեցրել է նաև ԵԱՏՄ-ի գործող արտոնյալ համաձայնագրերը Վիետնամի, Սինգապուրի և Սերբիայի հետ, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրությունների հետ տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի նախապատրաստման աշխատանքները։

«Շարունակվում են աշխատանքները ինտեգրացիոն մեխանիզմների ամրապնդման և ԵԱՏՄ-ի միջազգային ասպարեզում հեղինակության բարձրացման ուղղությամբ։

Միությունը շարունակում է բաց լինել բոլոր շահագրգիռ գործընկերների հետ փոխգործակցության համար»,- ասել է Պուտինը:

You may also like...