Հայաստանը մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ, դա ենթադրում է պարտավորություններ. Լավրովը՝ Միրզոյանի բացակայության մասին

Հայաստանը դեռևս համարվում է ՀԱՊԿ անդամ, սակայն դա ենթադրում է կազմակերպության բոլոր պարտավորությունների կատարում:

Այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք նկատի ունենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարը կրկին հրաժարվել է մասնակցել այս միջոցառմանը։ Մենք դեռևս Հայաստանին համարում ենք այս կազմակերպության լիիրավ անդամ, սակայն, իհարկե, լիիրավ անդամակցությունը ենթադրում է մասնակցություն և ՀԱՊԿ կանոնադրական փաստաթղթերից բխող բոլոր պարտավորությունների կատարում, այդ թվում՝ անդամավճարների վճարում», — լրագրողներին ասել է Լավրովը ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո։

Նա հավելել է, որ Հայաստանի ղեկավարության հայտարարությունները ցույց են տալիս, որ միտումները զարգանում են «բազմավեկտոր համատեքստում»։

«Մենք որևէ ճնշում չենք գործադրում Հայաստանի իշխող շրջանակների վրա, մենք կսպասենք այս բոլոր հարցերի վերաբերյալ պարզաբանումների, բայց մենք բոլորս հասկանում ենք, որ եթե Հայաստանը հրաժարվի իր դաշնակիցներից, մերձավոր գործընկերներից, հարևաններից, դա քիչ հավանական է, որ օգուտ բերի հայ ժողովրդին», — ասել է Լավրովը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցել ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդին:

You may also like...