Թրամփը չեղարկել է Սիրիայի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրություն է ստորագրել հուլիսի 1-ից Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմը չեղարկելու մասին։

Պետքարտուղար Մարկո Ռուբիոյին Թրամփը հանձնարարել է վերանայել Սիրիայի կարգավիճակը՝ որպես ահաբեկչության հովանավոր պետություն։ Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։

Հրամանագրի համաձայն՝ Սիրիան ազատվում է պատժամիջոցներից, սակայն դրանք պահպանվում են նախկին նախագահ Բաշար Ասադի և նրա համախոհների, մարդու իրավունքները խախտողների, թմրավաճառների, քիմիական զենքի ստեղծման ուղղությամբ գործունեություն իրականացնողների նկատմամբ:

Հրապարակված փաստաթղթում միաժամանակ նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը պետք է ուսումնասիրի «պատժամիջոցների մեղմման հնարավորությունները ՄԱԿ-ում»՝  հաջակցություն Սիրիայում խաղաղության ու կայունության։

You may also like...