Երկու օրում ռուսական օդանավակայաններում չեղարկվել է 485 չվերթ
Ռոսավիացիայից հայտնում են, որ ռուսական օդանավակայաններն այժմ աշխատում են կանոնավոր կերպով, ընդունում և ուղարկում են չվերթեր։
Հուլիսի 5-7-ը չեղյալ է հայտարարվել 485 չվերթ, պահեստային օդանավակայաններ է մեկնել 88 օդանավ, ուշացել է 1900 չվերթ:
Ձևակերպվել է տոմսերի 43 հազար հարկադիր վերադարձ, հյուրանոցներում տեղավորվել է 94 հազար ուղևոր։
Հաղորդվում է, որ ՌԴ տրանսպորտի նախարարությունը և Ռոսավիացիան շարունակում են վերահսկել օդային տրանսպորտի աշխատանքը։
