Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի ձևավորումը նոր խոսք է իր հետ բերել. ՆԳ նախարար

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 7-ին Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական համալիրում մասնակցել է ծառայությունների կազմավորման 4-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը։

Ինչպես հայտնել են նախարարությունից, ներկա են եղել Ոստիկանության պետը, տեղակալները, ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը, պարեկային ծառայողներ։

516940692_702176932781134_1203265703907760308_n.jpg (2.19 MB)517110244_702176929447801_3354585146837107681_n.jpg (2.87 MB)

Շնորհավորելով ներկաներին՝ նախարար Սարգսյանն ընդգծել է, որ ոստիկանության պատմության մեջ 4 տարին կարող է կարճ ժամանակահատված թվալ, սակայն այդ ընթացքում կատարվել է բարդ և ինտենսիվ աշխատանք․ ծառայության ձևավորումը տեղի է ունեցել Հայաստանի համար բարդ շրջանում։

Չնայած եղած մարտահրավերներին՝ ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումները չեն կասեցվել և 2021 թվականին ծառայության մեկնարկը դրա վառ վկայությունն է։ Նախարարի խոսքով ծառայությունը կայացել է՝ սահմանելով ոստիկանական աշխատանքի նոր նշաձող, շարունակում է կատարելագործվել և այդ նշաձողը պետք է բարձրանա յուրաքանչյուրի ամենօրյա աշխատանքով։

517529694_702176452781182_6216326922447175430_n.jpg (1.80 MB)

«Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի ձևավորումը նոր խոսք է իր հետ բերել ոստիկանության աշխատանքի և, առավելապես, հանրությանը մատուցվող ծառայությունների որակի և փիլիսոփայության տեսանկյունից։

4 տարվա ընթացքում մենք մի շարք նմաճումներ ենք ունեցել և Պարեկային ծառայությունը և Օպերատիվ կառավարման կենտրոնը լինելով առաջամարտիկը ոստիկանության ոլորտի բարեփոխումների իրականացման, ցույց են տվել, որ հնարավոր է ունենալ նման բովանդակային փոփոխություն Հայաստանի Հանրապետությունում»,- նշել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

516146508_702177632781064_1988736902695389841_n.jpg (2.16 MB)

Նախարարը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունն ունեցել է քաղաքական կամք և հանձնառություն՝ դրանով իսկ լինելով բարեփոխումների սեփականատերն ու արձանագրելով շոշափելի արդյունքներ։

«Այն բոլոր խնդիրները, որոնք մենք արձանագրել ենք ծառայության գործունեության ընթացքում պետք է հետևողականորեն յուրաքանչյուրիդ ներդրած ջանքի արդյունքում դրանք լուծվեն և թողնեն միայն այն դրականը և լավը, որը մենք բոլորս արձանագրում ենք ծառայության տեսանկյունից։

Ես ուզում եմ, որ առաջամարտիկ լինելով բարեփոխումների տրամաբանության մեջ դուք շարունակեք իրականացնել տարբեր ուղղություններով առաջատար լինելու ձեր առաքելությունը և դրանով վարակեք նաև ձեր մյուս գործընկերներին»,- նշել է ՆԳ նախարարը։

Բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի խումբ ծառայողներ ՆԳ նախարարի, Ոստիկանապետի և ՊԾ պետի կողմից արժանացել են պարգևների։

516124788_702177796114381_5604272011894037901_n.jpg (2.20 MB)517594289_702176852781142_1102765544452433259_n.jpg (1.61 MB)

Ցուցադրական ելույթով հանդես են եկել ճանապարհային երթևեկության կարգավորում իրականացնող պարեկները։

Ներկայացվել են տրանսպորտային միջոցի հետապնդման, կանգնեցման, ռիսկային գործողությունների իրականացման սցենարային իրավիճակներ։

Ցուցադրման ընթացքում առանձնահատուկ ընդգծվել է պարեկային կարգախմբերի պատրաստվածության աստիճանը՝ տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու, վերահսկելի և համակարգված հետապնդում իրականացնելու, ինչպես նաև ճանապարհային երթևեկության կանոնների խախտման պայմաններում հնարավորինս անվտանգ և պրոֆեսիոնալ միջամտելու ունակությունը։

516859481_702177649447729_5472356105414163222_n.jpg (2.42 MB)

Տոնական միջոցառումը շարունակվել է Ոստիկանության զորքերի երգչախմբի և պարային համույթի ելույթներով։

516452022_702177419447752_7375725470494480217_n.jpg (2.16 MB)

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և Ոստիկանության ղեկավար կազմը շարային ստուգատեսի ընթացքում ծանոթացել են պարեկային մեքենաների, մոտոցիկլետների ու սեգվեյների համալրվածությանը, տեխնիկական վիճակին, օգտագործվող հատուկ տեխնիկայի և սարքավորումների հագեցվածությանը։

Ավարտին նախարար Սարգսյանը, ոստիկանության պետն ու ոստիկանության ղեկավար կազմը ծաղիկներ են խոնարհել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին։

517125846_702177066114454_1008770315662177714_n.jpg (1.74 MB)516914580_702177079447786_1615890766457802915_n.jpg (1.88 MB)

You may also like...