Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հրազդան համայնք․ մեկնարկել է կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրը (լուսանկարներ, տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Հրազդան համայնք, որտեղ տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկը:

516546424_1142423857921040_3848480036902466224_n.jpg (136 KB)

Այս մասին հայտնում են Կառավարությունից։

Նշվում է, որ 14,8 մլն եվրո արժողությամբ ծրագիրն իրականացվել է ՀՀ Կառավարության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համագործակցությամբ:

Ծրագրի շրջանակում իրականացվել են Հրազդան համայնքում նոր սանիտարական աղբավայրի և Մարտունի ու Ակունք բնակավայրերում աղբի փոխաբեռնման կայանների կառուցապատման աշխատանքները։

515671198_1142423911254368_276492048605233393_n.jpg (165 KB)

Միաժամանակ, երկու մարզերի բոլոր բնակավայրերում ԵՄ չափանիշներին համապատասխան աղբահանության ինտեգրված համակարգի ներդրման նպատակով մշակվել են երկու մարզերի բոլոր բնակավայրերի աղբահանության սխեմաները և կազմվել աղբի հավաքման օպտիմալ երթուղիները։ Սխեմաների հիման վրա ձեռք են բերվել անհրաժեշտ մեքենասարքավորումները։

Աղբահանության ծառայությունների մատուցման և աղբավայրերի ու փոխաբեռնման կայանների շահագործման համար երկու մարզի համայնքների կողմից հիմնադրվել ու գրանցվել է «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ն։

You may also like...