Ռուսաստանը հույս ունի, որ Թրամփը կշարունակի ջանքերը Ուկրաինայում իրավիճակի կարգավորման ուղղությամբ. Պեսկով
Չնայած Կիևին զենքի մատակարարումները վերսկսելու որոշումներին, Ռուսաստանն ակնկալում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կշարունակի ուկրաինական հակամարտությունը դիվանագիտական ուղիներով կարգավորելու ջանքերը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա անդրադարձել է նաև Մոսկվայի նկատմամբ նախագահ Թրամփի կոշտ հռետորաբանությանը:
«Կրեմլը բավական հանգիստ է վերաբերվում Մոսկվայի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «հռետորաբանության խստացմանը»։
Նա հայտնի է իր կոշտ արտահայտություններով»,-ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը:
CNN-ը հաղորդում է, որ Թրամփը սպառնացել է Պուտինին և Սի Ծինփինին ռմբակոծել Մոսկվան, նաև Պեկինը՝ Թայվանի վրա Չինաստանի հարձակման դեպքում:
