Սամվել Կարապետյանը հայտել է նոր քաղաքական ուժ ձևավորելու մասին. հայտարարություն
Երկու ամսով կալանավորված միլիարդատեր գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել, որում հայտնել է նոր քաղաքական ուժի ձևավորման մասին:
Նա շնորհակալություն է հայտնել իրեն աջակցողներին և նշել, որ չնայած հարգում է ընդդիմադիր քաղաքական ուժերին, սակայն «պարզ է արտահայտվելու՝ ստեղծելու են սկզբունքորեն նոր քաղաքական ուժ»:
«Մեր քաղաքական թիմի ձևավորումը մեկնարկել է։
Անելու ենք՝ մեր ձևով»,- եզրափակել է Կարապետյանը:
Հիշեցնենք՝ հունիսի 18-ի գիշերը ձերբակալվել էր գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանը: Վերջինս ոստիկանների ուղեկցությամբ բաժին էր տեղափոխվել Ուլնեցի փողոցում գտնվող իր բնակարանից:
Ըստ գործարարի փաստաբանի՝ Սամվել Կարապետյանը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը։
Հունիսի 18-ին Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով։
