Հայաստանում կսահմանափակվեն անհատական զեղչերը
Հայաստանի օրենսդրությամբ կսահմանափակվեն գնորդներին արվող անհատական զեղչերը։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը։Անհատական զեղչերը Հայաստանում տարածված են կահույքի, շինանյութերի և մի շարք այլ ապրանքների վաճառքի ժամանակ, հատկապես ոչ մեծ խանութներում:
Այնուամենայնիվ, որպեսզի զեղչերի անվան տակ բիզնեսը չփորձի խուսափել հարկերից, հանձնաժողովը նպատակ ունի առաջարկել, որ նման զեղչեր հնարավոր լինի կատարել վաճառքի ոչ ավելի, քան 10%-ի չափով:
Առաջարկվող փոփոխությունը նախատեսվում է քննարկել առաջիկա 2-3 ամիսներին։
Դա բիզնեսին չի ազատում հարկերն ազնվորեն վճարելու պարտականությունից. Եթե նույնիսկ նշված 10 % ապրանքը վաճառվի ինքնարժեքից ցածր, ապա տվյալ օբյեկտի նկատմամբ Պետեկամուտների կոմիտեն կարող է կիրառել տուգանքներ, պարզաբանեց Մարկոսյանը։
Նա հստակեցրեց, որ հանձնաժողովը հատկապես ուշադիր կհետևի շուկայում գերիշխող դիրք ունեցող խոշոր առևտրային ցանցերի հայտարարած զեղչերին:
