Ասում են՝ Թուրքիայի նման երկրի հետ պետք է գնալ պատերազմի, հասկանում եք՝ ինչի մասին են խոսում․ վարչապետ
Պնդումներ կան, թե ինչպես կարելի է Թուրքիայի հետ գնալ հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության:
Մարզահամերգային համալիրում հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանելով «Հայկական ժամանակ»-ի դիտարկմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց.
«Այս նախադասությունը վերլուծության ենթարկենք․ Թուրքիայի նման երկրի հետ ինչպե՞ս կարելի է գնալ խաղաղության, բա ինչի՞ կարելի է գնալ նման երկրի հետ։
Այս ասողները ասում են՝ Թուրքիայի նման երկրի հետ պետք է գնալ պատերազմի։ Հասկանում եք՝ ինչի մասին են խոսում»:
