Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում ՄԹ-ն դեսպան Ջոն Գալագերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։

Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև վերջին տարիներին ձևավորվել է ակտիվ քաղաքական երկխոսություն, ինչը նոր ազդակ է հաղորդել երկկողմ փոխգործակցության զարգացմանը:

56905_b.jpg (641 KB)

Վարչապետ Փաշինյանը այս առումով ընդգծել է դեսպան Գալագերի անձնական ներդրումը և շնորհակալություն հայտնել սերտ փոխգործակցության համար:

56904_b.jpg (649 KB)

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-ՄԹ հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ, կարևորել բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը:

56903_b.jpg (761 KB)

Նիկոլ Փաշինյանը դեսպանին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:

You may also like...