Գիշերը հարձակման են ենթարկվել Օդեսայի, Դնեպրոպետրովսկի, Խերսոնի, Սումիի շրջանները

Ռուսական ուժերն այս գիշեր հարվածային անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Օդեսայի վրա:

Օդեսայի շրջանի վարչակազմի ղեկավարը նշել է, որ վնասվել է քաղաքացիական ենթակառուցվածքը, մասնավորապես՝ բազմաբնակարան բնակելի շենքեր, դրանցից մեկում հրդեհ է բռնկվել:

Նրա խոսքով՝ մեկ մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել:

Դնեպրոպետրովսկի մարզի իշխանություններն էլ հայտնել են Պավլոգրադի վրա զանգվածային հարձակման մասին։

Տարածաշրջանի ղեկավարի խոսքով՝ ռուսական զորքերը քաղաքի վրա հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են կիրառել:

Վնասվել են հրշեջ բաժանմունքը, արդյունաբերական ձեռնարկությունները, բնակելի շենք։ Տուժածների մասին չի հաղորդվում:

Ռուսաստանի ուժերը հարձակվել են նաև Խերսոնի վրա: Վիրավորվել է երկու մարդ։

Զանգվածային հարվածի է ենթարկվել նաև Սումիի շրջանը:

Ավերվել են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները, կան վնասներ բնակելի հատվածում։ Նախնական տվյալներով՝ մարդիկ չեն տուժել։

You may also like...