Կհիմնվի գյուղատնտեսական առաջնային արտադրանքի լոգիստիկ կենտրոն. Գևորգ Պապոյանն այցելել է «Ագրոպրո» ընկերություն

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 22-ին այցելել է «Ագրոպրո» ընկերություն։

Ինչպես հայտնել են նախարարությունից, այցին մասնակցել են նաև Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը։

523803161_1177312104438171_3504338643599216725_n.jpg (56 KB)

«Ագրոպրո» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության տրամադրման միջոցառման շահառու։ ՀՀ Արագածոտնի մարզի Արագածոտն գյուղում ընկերությունը հիմնել է 75 հա դեղձի ինտենսիվ պտղատու այգի։

Ներդրումների ծավալը կազմում է 3.8 մլրդ ՀՀ դրամ։

Ընկերության ղեկավարի ուղեկցությամբ նախարարը շրջել է տարածքով, ծանոթացել այգու ենթակառուցվածքին, ներդրումային ծրագրի մանրամասներին և ընթացիկ աշխատանքներին։

Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ստեղծել շուրջ 60 մշտական և 450 սեզոնային աշխատատեղ այգում։

523774398_1177312257771489_8086616672329017407_n.jpg (80 KB)

Ընկերությունը նախատեսում է նաև հիմնել գյուղատնտեսական առաջնային արտադրանքի լոգիստիկ կենտրոն, որը ներառելու է թարմ մրգի սառեցում, պահեստավորում, տեսակավորում, փաթեթավորում և արտահանման կազմակերպում։

Լոգիստիկ կենտրոնի կառուցման շրջանակում կկառուցվի սառնարանային տնտեսություն, տեսակավորման և փաթեթավորման հոսքագիծ, ինչպես նաև ստվարաթղթե փաթեթավորման տարաների արտադրության արտադրամաս։

Ծրագրի արդյունքում ստեղծվելու է շուրջ 30 մշտական և 250 սեզոնային աշխատատեղ՝ ամսական միջինում 440,000 ՀՀ դրամ աշխատավարձով։ Ներդրումների ծավալը կկազմի 2․65 մլրդ ՀՀ դրամ։

523774137_1177312317771483_936599020948217412_n.jpg (105 KB)523782778_1177312561104792_2837504343019660917_n.jpg (87 KB)

Ընկերությունն ունի «Global Gap» միջազգային սերտիֆիկատ։

«Ագրոպրո» ընկերությունն օգտվել է նաև Էկոնոմիկայի նախարարության մի շարք այլ ծրագրերից, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրից, մաքսատուրքից ազատման արտոնությունից։

522394896_1177312381104810_8946291919372502143_n.jpg (237 KB)523824144_1177312511104797_2549599891006939325_n.jpg (104 KB)

You may also like...