Arca համակարգի խափանման խնդիրն առկա է միայն բանկերի հավելվածներում և քարտից քարտ փոխանցումներում
Ժամը 10։10-ից տեխնիկական խնդիրների պատճառով խաթարվել է Arca վճարային համակարգի բնականոն աշխատանքը, ինչի հետևանքով հնարավոր չի եղել կատարել որոշ քարտային գործարքներ:
Բանկային համակարգի հաղորդագրության համաձայն՝ ժամը 12։45-ի դրությամբ համակարգի աշխատանքը վերականգնվել է, և այս պահին խնդիրն առկա է միայն բանկերի հավելվածներում և քարտից քարտ փոխանցումներում։
