Ռումինիայում հորդառատ անձրևների հետևանքով կան զոհեր և անհետ կորածներ

Ռումինիայում հորդառատ անձրևների հետևանքով սկսված ջրհեղեղների հետևանքով առնվազն յոթ մարդ է զոհվել:

Երկրի մի քանի շրջաններում տեղատարափ անձրևները գետերի ափերից դուրս գալու պատճառ են դարձել։

Անձրևները սկսվել են հուլիսի 27-ին և շարունակվում են մինչ օրս։

Ընդհանուր առմամբ հեղեղվել է ավելի քան 700 տնային տնտեսություն, տարհանվել է ավելի քան 1000 բնակիչ։

Մի քանի մարդ անհետ կորած է համարվում։

You may also like...