Բաքվում Իրանի դեսպանը Հաջիզադեի հետ քննարկել է մեդիայի ոլորտում համագործակցության զարգացումը

Ադրբեջանում Իրանի դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուն հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի հետ։

Քննարկվել են երկու երկրի միջև մեդիայի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները։

Դեմիրչիլուն, անդրադառնալով Իրանի դեմ Իսրայելի հարձակմանը, ընդգծել է երկու երկրի լրատվամիջոցների միջև համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։

Հաջիզադեն էլ նշել է, որ Բաքուն շահագրգռված է Թեհրանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմամբ: Նա ողջունել է երկու երկրի արտգործնախարարությունների խոսնակների միջև շփումների ակտիվացումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև մեդիա պատվիրակությունների փոխայցելությունների և երկու երկրի լրատվական գործակալությունների միջև համագործակցության խորացման հարցը։

You may also like...