Արսեն Թորոսյանն այցելել է ՄՍԾ Աշտարակի և Թալինի տարածքային կենտրոններ, ծանոթացել սպասարկման գործընթացին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանի և Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Միասնական սոցիալական ծառայության Աշտարակի և Թալինի տարածքային կենտրոններ։

559864533_1231062399065575_2818271601108450826_n.jpg (536 KB)

Ինչպես հայտնել են նախարարությունից, վերջիններս շրջայց են կատարել կենտրոններում, ծանոթացել ծառայությունների մատուցման հնարավորություններին և քաղաքացիների սպասարկման գործընթացին։

Նախարարը զրուցել է կենտրոնների աշխատակիցների հետ, քննարկել ընթացիկ գործունեությանը, քաղաքացիների սպասարկման արդյունավետությանը և ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր։

561904628_1231062309065584_2365702368348897336_n.jpg (418 KB)560073630_1231062335732248_1240952827714002782_n.jpg (461 KB)

Արսեն Թորոսյանը հանձնարարել է ակտիվորեն շարունակել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող միջոցառումների, մասնավորապես՝ զբաղվածության ծրագրերի վերաբերյալ իրազեկման գործընթացը, ինչպես նաև աջակցել քաղաքացիներին կայուն զբաղվածության ձեռքբերման հարցում։

561620151_1231062422398906_6005502825781822531_n.jpg (586 KB)

You may also like...