Խոշոր հրդեհ Կոտայքի մարզի Գետամեջի թռչնաֆաբրիկայում

Այսօր՝ հուլիսի 30-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գետամեջի թռչնաֆաբրիկայի տանիքում։

Ինչպես հայտնում է  ՀՀ ՆԳՆ ԱԻ ծառայությունից, դեպքի վայր են ժամանել Աբովյանի հրշեջ փրկարարական ջոկատից 2, Եղվարդի հրշեջ փրկարարական ջոկատից 1, Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկներ։ Հրշեջ փրկարարներին հաջողվել է մեկուսացնել կրակը։

 

You may also like...