Զելենսկին հաստատել է Ռուսաստանի դեմ Ուկրաինայի ԱԾ նոր գործողությունները
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնության է եկել Ուկրաինայի անվտանգության ծառայության (ԱԾ) նոր գործողությունների վերաբերյալ Ռուսաստանի դեմ։
Զելենսկին «X»-ի իր միկրոբլոգում հայտնել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլ Մալյուկի հետ հանդիպման մասին։
«Ես շնորհակալ եմ ճշգրտության համար։ Մենք մանրամասները չենք հրապարակում, բայց թշնամին զգում է մեր գործողությունների հետևանքները։
Տարվա առաջին կեսին Ռուսաստանի ՀՕՊ համակարգերի ոչնչացման գործում ԱԾ-ի արդյունքները հատուկ ուշադրության են արժանի։
Սա զգալիորեն օգնում է մեր հեռահար հարվածներին ռուսական ռազմական մեքենայի օբյեկտների և Ռուսաստանի ռազմական տնտեսության դեմ։ Ես համաձայնության եմ եկել որոշ գործողությունների վերաբերյալ։ Շնորհակալություն ԱԾ-ին ձեր ուժի համար»,- հավելել է նա։
