Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սպիտակ տուն․ նրան դիմավորել է Դոնալդ Թրամփը (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն ժամանել է Սպիտակ տուն։ Նրան անձամբ դիմավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Հիշեցնենք, Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Միացյալ Նահանգների նախագահի հետ, ապա եռակողմ հանդիպում՝ Դոնալդ Թրամփի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական գործակցության առաջմղմանը։

You may also like...