Բաքվի դատարանում հրապարակվել են Բակո Սահակյանի և Դավիթ Բաբայանի «ցուցմունքները»
Բաքվի դատարանում այսօր հրապարակվել են Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի «ցուցմունքները»։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, հաջորդ նիստը նշանակված է սեպտեմբերի 1-ին։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»:
Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
