Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը բարձր է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները

Օգոստոսի 30-ին Նախիջևանում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Ֆուադ Նաջաֆլին հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի գլխավորած պատվիրակության հետ։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Գրոնոն բարձր է գնահատել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև խաղաղության օրակարգի առաջմղման հարցերի շուրջ անցկացված բանակցությունների արդյունքները:

Նա ընդգծել է, որ Նախիջևանը կարող է կապող օղակ դառնալ Եվրոպայի և Ասիայի միջև, կարևորել լոգիստիկ-տրանսպորտային լայնածավալ նախագծերի իրականացումը:

You may also like...