44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցն ուղարկվել է ԱԺ նախագահին
Համաձայն Հայաստանի Հանրապետության «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի, Ազգային Ժողովի նախագահին ուղարկվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցը:
Այս մասին տեղեկացնում են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից:
