Իմ և եղբորս մասնակցությամբ նման դեպք տեղի չի ունեցել. կա հարուցված քրեական վարույթ. Խոյ համայնքի ղեկավար

Խոյի համայնքապետ Լյուդվիկ Յայլոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է իր և եղբոր մասին մամուլում արվող հրապարակումներին ու պնդումներին, թե իրենք մասնակցել են համայնքում եղած ծեծկռտուքին, ոստիկանների հարվածել:

«Ես՝ Լյուդվիկ Յայլոյանս, պաշտոնապես հերքում եմ տարածված տեղեկատվությունը։ Իմ և եղբորս մասնակցությամբ նման դեպք տեղի չի ունեցել։

Տեղի ունեցած միջադեպը կապված է եղել ոստիկանության ոչ ծառայության մեջ գտնվող անձի և Շահումյան բնակավայրի մի խումբ երիտասարդների միջև, որոնց թվում է նաև իմ եղբոր որդին։

Վեճը ծագել է բացառապես ներանձնային հարցի շուրջ։ Կարևորում եմ ընդգծել, որ երկու կողմերն էլ միմյանց ազգական են։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է վարույթում։ Վստահեցնում եմ, որ գործի քննությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան։

Այս էջի հրապարակման նյութը և լուսանկարը չի համապատասխանում իրականությանը»,- գրել է Յայլոյանը:

748.jpg (215 KB)

Տեղի ունեցածին անդրադարձել է նաև Էջմիածին և Խոյ համայնքների ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը:

Նա տեղադրել է Յայլոյանի հերքումն ու գրել.

«Ինչքան մոտենում են ընտրությունները, այնքան անմասն ենք մնալու կեղծիքի տարածումից։ Եթե լրագրողը բարեհաճեր լսել Լյուդվիկ Յայլոյանի մեկնաբանությունը տվյալ միջադեպի վերաբերյալ, հաստատ ստիպված չէր լինի մի քանի անգամ վերախմբագրել իր իսկ կողմից հորինված կեղծ տեղեկատվությունը»:

Տեղեկացնենք, կատարվածի մասին մեկնաբանություն էր տվել նաև Ներքին գործերի նախարարությունը:

You may also like...