Փաշինյանը շնորհավորել է Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Լըկորնյուին Ֆրանսիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Այս մասին նա գրել է «X»-ի իր էջում։

Փաշինյանը նաև ընդգծել է Երևանի ցանկությունը՝ ամրապնդել հարաբերությունները Փարիզի հետ։

«Հայաստանը վճռական է` շարունակել ամրապնդել հարաբերությունները Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերության ուղղությամբ», — նշել է նա։

You may also like...