Ես բարձր եմ գնահատում ԱՄՆ-ի և Ադրբեջանի բարեկամությունը. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արձագանքել է Truth Social սոցիալական հարթակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` նախօրեին արված գրառմանը։

«Շնորհակալ եմ, նախագահ Դոնալդ Թրամփ, Ձեր Truth Social էջում գրված բարի խոսքերի համար։ Ես խորապես գնահատում եմ Ձեր կարևոր դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը խթանելու և վաշինգտոնյան պատմական գագաթնաժողովն անցկացնելու գործում։

Դուք Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև հավերժական բարեկամության և ձևավորվող ռազմավարական գործընկերության ճարտարապետն եք։

Ես բարձր եմ գնահատում մեր բարեկամությունը»,- գրել է  Ալիևն X սոցիալական ցանցի իր էջում։

You may also like...