Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ռազմավարական կառավարման նոր համակարգի հայեցակարգը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ռազմավարական կառավարման նոր համակարգի հայեցակարգային հիմնական մոտեցումները:

58446_b.jpg (1022 KB)

Ներկայացվել են միջազգային ստանդարտներին համապատասխան ռազմավարական կառավարման համակարգի բարեփոխման հիմնական ուղղությունները, այդ թվում՝ փաստաթղթերի կոնսոլիդացիան, հստակ աստիճանակարգությունը, մեթոդական պահանջներն ու միասնական ձևաչափերը, կատարողականի բարելավումը, մասնակցային ու հաշվետու գործընթացը և այլն: Անդրադարձ է կատարվել նաև համակարգի ներդրման հետ կապված հարցերին:

58451_b.jpg (582 KB)58450_b.jpg (591 KB)

Ռազմավարական կառավարման արդյունավետության բարձրացման ուղղված հայեցակարգային մոտեցումների վերաբերյալ տեղի է ունեցել մտքերի փոխանակում, ներկայացվել են տարբեր առաջարկություններ:

58448_b.jpg (917 KB)58447_b.jpg (966 KB)

Վարչապետը հանձնարարել է քննարկումների արդյունքում բարձրացված հարցերի և առաջարկությունների հիման վրա հայեցակարգի նախագիծը լրամշակել և ներկայացնել հաստատման:

You may also like...