Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում կկայանա Իռլանդիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը

2025 թվականի հոկտեմբերի 14-ին Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի Իռլանդիա-Հայաստան հանդիպումը։

ՀՖՖ հաղորդագրության համաձայն՝ հայ երկրպագուների համար հատկացվել է մարզադաշտի 129-րդ սեկցիան։

Այն երկրպագուները, որոնք ցանկանում են ներկա լինել խաղին, կարող են գնել տոմսեր՝ անցնելով այս հղումով։

Հիշեցնենք՝ 2026 թվականի Աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի երկրորդ տուրում սեպտեմբերի 9-ին Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2։1 հաշվով հաղթել էր Իռլանդիայի ընտրանուն։

You may also like...