Մենք բոլորս պետք է կանգնենք Հայաստանի և ԼՂ-ի հայերի կողքին. Ֆրանսիայի Սենատի նախագահ
Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն Le Figaro պարբերականին տված բացառիկ հարցազրույցում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիան անվանել է էթնիկ զտում։«Ինչ վերաբերում է Հայաստանին, ես իմ համերաշխությունն եմ հայտնում և հարց եմ տալիս․ արդյո՞ք պետք է զոհել այս երկիրն Ադրբեջանի հետ էներգետիկ պայմանագրի զոհասեղանին։ Ժամանակ առ ժամանակ պետք է խիզախություն դրսևորել։ Մենք բոլորս պետք է կանգնենք Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայերի կողքին։ Նրանց ստիպել են լքել մի հող, որն իրենցն էր։ Եթե դա էթնիկ զտում չէ, ես չգիտեմ՝ ուրիշ ինչ է»,- ասել է Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի նախագահը։
