Ղրղզստանի նախագահը հանձնարարել է վերականգնել մահապատիժը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը հրամայել է մշակել օրինագիծ, որը պետք է զգալիորեն խստացնի պատասխանատվությունը երեխաների և կանանց դեմ ուղղված հանցագործությունների համար, նախատեսում է նաև մահապատժի վերականգնում։

Ղրղզստանի նախագահի մամուլի քարտուղար Ասկատ Ալագոզովը բացատրել է, որ Ժապարովի որոշումը կապված է Բարսկուն գյուղի 17-ամյա Այսուլու Մ.-ի դաժան սպանության հետ, որը տեղի է ունեցել սեպտեմբերի վերջին և ցնցել է հանրությանը։

«Նախագահն անձնական հսկողության տակ է վերցրել անչափահաս աղջկա սպանության գործը: Նրա համոզմամբ՝ երեխաների և կանանց դեմ ուղղված հանցագործությունները չպետք է անպատիժ մնան»,- հավելել է Ալագոզովը։

Ղրղզստանում մահապատիժը վերացրել է նախագահ Կուրմանբեկ Բակիևը՝ 2007 թվականին։ 2022-ին Ղրղզստանի խորհրդարանի անդամները կոչ էին արել վերականգնել մահապատիժը՝ որպես երեխաների նկատմամբ սեռական բռնության համար նախատեսված պատիժ։ Կառավարությունը դեմ էր արտահայտվել նրանց նախաձեռնությանը՝ այն անվանելով «իմպուլսիվ»։

Մանրամասները՝ սկզբաղբյուրում։

You may also like...