Գուլպաները ՀՀ ԶՈՒ-ին չեն պատկանում, պիտակները կեղծ են. նյութերը փոխանցվել են ՊՆ ռազմական ոստիկանությանը
ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներն ուսումնասիրել են «167 դրամ, քանակը՝ անսահմանափակ․ «Զինվորի» գուլպաները սոցցանցերում ազատորեն վաճառվում են» վերտառությամբ հրապարակումը և հրապարակման մեջ առկա լուսանկարը:
«ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ,
Նշված գուլպաները ՀՀ զինված ուժերին չեն պատկանում, այդպիսի գուլպաներ ՀՀ պաշտպանության նախարարությունը ձեռք չի բերել, իսկ պիտակները կեղծ են:
Անհրաժեշտ նյութերը փոխանցվել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությանը՝ ուսումնասիրության և հետագա ընթացքը որոշելու նպատակով»,- ասված է հաղորադգրության մեջ:

